Մատչելիության հղումներ

«Ռոսսելխոզնադզոր»-ը կարգելի հավի տոտիկների ներկրումն Ադրբեջանից


Թռչնաբուծական ֆերմա Ադրբեջանում, արխիվ
Թռչնաբուծական ֆերմա Ադրբեջանում, արխիվ

«Ռոսսելխոզնադզոր»-ը՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը, Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը խնդրել է այս տարվա ապրիլի 24-ից դադարեցնել ռուսաստանցի գնորդների համար նախատեսված հավի տոտիկների սերտիֆիկացումը: Այդ օրվանից նշված արտադրանքի տարանցումը Ռուսաստանի Դաշնության տարածքում կարգելվի:

Պատճառը, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, այն է, որ «Սունազ» ադրբեջանական թռչնաբուծական ընկերությունը Ռուսաստան է ուղարկել Իրանում թռչնագրիպի բարձր տարածման շրջանում արտադրված մթերք: Ադրբեջանական ընկերությունը 2023 թվականին Ռուսաստանի տարածքով Բելառուս է ուղարկել ավելի քան մեկ տոննա այդպիսի մթերք:

«Ռոսսելխոզնադզոր»-ը կչեղարկի արգելքը միայն երբ «Սունազ»-ը կներկայացնի մթերքի ադրբեջանական ծագումն ու դրա կեսաբանական և պարենային անվտանգությունն ապացուցող փաստաթղթեր:

«Ռոսսելխոզնադզոր»-ը Բելառուսի պատկան մարմիններին տեղեկացրել է այդ որոշման մասին:

XS
SM
MD
LG