Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ըստ հաղորդման՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է սահմանին հայկական բանակի դիրքերը գնդակոծելու մասին հաղորդագրությունը, ասելով, թե այն չի համապատասխանում իրականությանը։
Ապրիլի 15-ին GeoProMining Gold ընկերությունից հայտնեցին, որ ադրբեջանցիները ապրիլի 14-ի երեկոյան ու 15-ի առավոտյան կրակել են ոսկու հանքի ուղղությամբ, ինչի հետևանքով աշխատանքը դադարեցվել է։ Սոթքի հանքավայրի տարածքում կրակոցների մասին տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել էր նաև բնակիչներից մեկը։