Մատչելիության հղումներ

Իրանը ևս երեք մարդու մահապատժի ենթարկեց


Ակցիաներ Իրանում, արխիվ
Ակցիաներ Իրանում, արխիվ

Իրանը ևս երեք մարդու մահապատժի ենթարկեց՝ նրանց մեղադրելով անկարգությունների ժամանակ անվտանգության ուժերի երեք անդամների սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի արդարադատության գերատեսչությունը։

Իրանում վերջին բողոքի ակցիաների հետ կապված ցուցարարներին մահապատժի ենթարկելու 17 վճիռ է կայացվել, որոնցից 7-ն արդեն ի կատար են ածվել, երկու դատապարտյալի բողոքը գերագույն դատարանը մերժել է։

Անցած աշնանից Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ բռնկվեցին այն բանից հետո, երբ ոստիկանական բաժանմունքում մահացավ գլխաշորը պատշաճ չկրելու մեղադրանքով բերման ենթարկված Մահսա Ամինին։

Անվտանգության ուժերի կողմից, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, հարյուրավոր ցուցարարներ են սպանվել։ Իրանի իշխանությունները թվեր չեն հայտնում։

XS
SM
MD
LG