«Ռուսաստանը պատշաճ մակարդակով ներկայացված կլինի թուրքական «Ակկույու» ատոմակայանի էներգաբլոկի՝ ապրիլի 27-ին կայանալիք բացմանը», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, սակայն, չի հստակեցրել, թե ով է ղեկավարելու ռուսական պատվիրակությունը։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիա կարող է ժամանել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։