«Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագահի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովն ասել է, որ Ռուսաստանի հանդեպ Եվրամիության սահմանած պատժամիջոցները խնդիրներ չեն ստեղծի Թուրքիայում կառուցվող «Ակկույու» ատոմակայանի ֆինանսավորման համար։
Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո-2022» միջազգային ցուցահանդեսում նա նշել է, որ ներկա պահին «Ակկույու» ատոմակայանի կառուցումն աշխարհում ամենամեծ շինարարական հրապարակն է՝ միաժամանակ կառուցվում է 4 ռեակտոր։
Թուրքիայում Ռուսաստանի կողմից ատոմակայան կառուցելու համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2010-ին։
Առաջին ռեակտորը նախատեսվում է գործարկել 2023-ին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։