Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին կմեկնի Իրան


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով կգտնվի Իրանում, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Գրիգորյանը Թեհրանում կհանդիպի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մարտի վերջին Երևանում էր Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։ Նա պաշտոնական հանդիպումներ ունեցավ Երևանում, ապա հայտարարեց, որ Իրանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման հարցում։

Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ հայտարարել էր, որ Թեհարնը դեմ է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների առկայությանը ու նաև նշել, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը, «դա իրենց կարմիր գիծն է»։

XS
SM
MD
LG