Մատչելիության հղումներ

Իրանը «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել


Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն երեկ Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ։

Ըստ Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության, հանդիպմանը Գրուշկոն նշել է համագործակցության զարգացման կարևորությունը «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»։

Իր հերթին, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի պատրաստակամությունը՝ Թեհրանում անցկացնել «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ առաջին նիստը՝ «3+2» ձևաչափով։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել նիստին՝ հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

XS
SM
MD
LG