Մատչելիության հղումներ

Իրանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ


Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին այսօր հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Բաքվի բողոքի նոտան։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ նշելով, որ ադրբեջանական կողմը այսպիսով պատասխանել է Իրանի դիվանագիտական գերատեսչության կողմից ապրիլի 1-ին Բաքու ուղարկված նոտային, որում իսլամական հանրապետությունը կոչ էր անում Ադրբեջանի իշխանություններին քայլեր ձեռնարկել լրատվամիջոցներում հակաիրանական բնույթի տեղեկությունների տարածումը զսպելու համար։

«Դեսպանին փոխանցվել է, որ իրանական լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող և վիրավորական, զրպարտչական ու կանխակալ բնույթ կրող հրապարակումները, որ վերաբերում են ադրբեջանական հանրապետության հայտնի հասարակական-քաղաքական գործիչներին, վնասում են երկու երկրների հարաբերություններին և խորացնում են առկա թյուրըմբռնումը», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Բացի այդ ընդգծվել է, որ երկկողմ հարաբերություններում ծագող թյուրիմացությունները մշտապես ծագում են իրանական կողմի մեղքով։ Իրանական կողմը բավարար փոխադարձությամբ չի արձագանքում Բաքվի հետևողական և դրական քայլերին», - նշված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG