Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։
Նրա ստորագրած օրենքի տեքստը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական հրապարակման մեջ։
Թուրքիայի խորհրդարանը երեկ հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության մասին հայտին։
Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել են Հելսինկիի դիմումը։ Պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո սկանդինավյան այդ երկիրը պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը:
Թուրքիան և Հունգարիան դաշինքի անդամ միակ երկրներն էին, որոնք երկար ժամանակ հավանություն չէին տալիս ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի հայտին։
Այս շաբաթվա սկզբին Հունգարիայի խորհրդարանը վավերացրեց Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022 թվականի հուլիսի 5-ին էին ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները։ Թուրքիան, սակայն, արգելափակեց անդամակցության գործընթացը՝ երկու սկանդինավյան երկրներից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին և չեղարկել Անկարային զենքի արգելքը։
Սակայն, մարտի սկզբին Անկարան հայտարարեց, որ պատրաստ է վավերացնել Ֆինլանդիայի թեկնածությունը մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։
Շվեդիայի հարցում Թուրքիան շարունակում է առարկություններ ունենալ։