Մատչելիության հղումներ

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ունեն զարգացնելու մեծ պոտենցիալ, սակայն ժամանակ և հետևողական ջանքեր են պահանջվում․ Մակունց


Հայաստանի Հանրապետությունը վարում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որի առանցքում Հայաստանի Հանրապետության անվտանգային շահն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով քննադատություններին, թե Հայաստանի քայլերը ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու ճանապարհին բավարար չեն, որ պետք է ավելին անել։

Մակունցի համոզմամբ, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ունեն զարգացնելու մեծ պոտենցիալ, սակայն պահանջվում են ժամանակ և հետևողական ջանքեր՝ ընդ որում տարբեր ուղղություններով։

Դիտարկմանը, թե պաշտոնական Երևանը ասում է, որ ԱՄՆ-ը բարեկամ երկիր է, նույնն ասում է նաև Վաշինգտոնը, հարցին՝ ե՞րբ է գալու ժամանակը, որ Հայաստանն ասի՝ ԱՄՆ-ը ռազմավարական գործընկեր է, այդպիսի հեռանկար տեսնո՞ւմ է, Մակունցը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, ով աշխատում է որևէ մայրաքաղաքում, փորձում է առավելագույն ջանքեր գործադրել՝ հարաբերությունները զարգացնելու, խորացնելու, ծառայեցնելու ոչ միայն երկկողմ փոխշահավետ համագործակցությանն այլ նաև Հայաստանի Հանրապետության գերակա շահերին, և Հայաստանի Հանրապետությունն այս պահին առավելագույն ջանքեր գործադրում է նաև Միացյալ Նահանգներում երկկողմ ջանքեր են գործադրվում, ինչպես ես նշեցի, իսկ թե որտեղ կհանգեցնի այդ համագործակցությունը, ես այս պահին չեմ կարող գնահատել»։

Մակունցի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG