Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպում Մոսկվայում, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպում Մոսկվայում, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՌԴ մայրաքաղաքում ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել. - «Այդ իրավիճակում պետք էր, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը լինի Երևանում»։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր համապատասխան հարցին ի պատասխան հայտնել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Մոսկվա նախապատրաստվում է, փոխանցում է РИА "Новости" լրատվական գործակալությունը։

XS
SM
MD
LG