Մատչելիության հղումներ

Մոսկվան քննարկում է Լավրով - Բայրամով - Միրզոյան հանդիպման հարցը. Ռյաբկով


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումներից, արխիվ

Մոսկվան քննարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման հարցը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ շեշտելով, որ տվյալ հարցի քննարկումը գտնվում է Կրեմլի ուշադրության կենտրոնում։ Այլ մանրամասներ Ռյաբկովը չի հայտնել:

«Ցանկանում ենք առավելագույնս օգտագործել ռեսուրսները, որ ունենք առկա համաձայնությունների շրջանակներում դեպի կայունացում հետագա առաջընթացի համար հարթակների և ձևաչափի տրամադրման տեսանկյունից», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր նախատեսված անցած տարվա դեկտեմբերին, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն՝ շեշտելով, որ «առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»:

Նախօրեին նախարար Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմը «որոշակի հարմար պահի կգործարկի այդ հետաձգված հանդիպումը»:

XS
SM
MD
LG