Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ Արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն: