«Նավալնի» ֆիլմն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ։
«Կցանկանայի այս մրցանակը նվիրել Ալեքսեյ Նավալնիին և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Դանիել Ռոերը «Օսկարի» ոսկե արձանիկը ստանալիս։
«Ամուսինս բանտում է միայն ճշմարտությունն ասելու համար։ Ամուսինս բանտում է միայն ժողովրդավարությունը պաշտպանելու համար», - ասել է Յուլիա Նավալնայան մրցանակաբաշխության ժամանակ:
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և Ռուսաստան վերադարձի մասին կանադացի ռեժիսոր Դանիել Ռոերի ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի հունվարին։ Այս վավերագրական ֆիլմն արժանացել է նաև բրիտանական Bafta մրցանակին։