Շվեդիայում հրատարակվող «Flamman» թերթը Էրդողանի ծաղրանկարների մրցույթ է հայտարարել։ Թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդաս Արետակիսը երեքշաբթի ասել է, որ սատիրական շարժանկարի համար պարգևավճարը կկազմի 10 հազար շվեդական կրոն (1000 եվրո)։
Անցած շաբաթ Շվեդիայի քուրդ համայնքի ակտիվիստները Ստոկհոլմի պատմական ռատուշայի դիմաց գլխիվայր կախել էին Էրդողանին նմանվող խրտվիլակ, ինչը խիստ զայրացրել է Անկարային։