Մատչելիության հղումներ

Մերալ Աքշեները կարող է վերադառնալ ընդդիմադիր ձևաչափ


Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր ուժերից մեկի՝ աջակողմյան «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները կարող է վերադառնալ ընդդիմադիր դաշինք, եթե Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը ընդդիմության հաղթանակի դեպքում նշանակվեն փոխնախագահների պաշտոնում։ Այս մասին այսօր հայտարարել է «Լավ» կուսակցության մամուլի խոսնակը Աքշեների և երկու քաղաքապետերի մի քանի ժամ տևած հանդիպումից հետո։

Քիչ առաջ ընդդիմադիր առաջատար ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստ են ընդունել Աքշեների կողմից առաջ քաշված նախապայմանը։

Թուրքական վեց կուսակցությունների նախընտրական դաշինքը փաստացի փլուզման եզրին էր հայտնվել անցած շաբաթ, այն բանից հետո, երբ որոշում էր կայացվել մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում որպես միասնական թեկնածու առաջադրել Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույին։ Աքշեները լքել էր դաշինքը՝ հայտարարելով, որ Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերը ավելի բարձր վարկանիշ ունեն, քան Քըլըչդարօղլուն։

XS
SM
MD
LG