Մատչելիության հղումներ

2022-ի ամռանը հրդեհի հետևանքով մահացած զինվորի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը


Գյումրի-Երևան ավտոճանապարհի Ազատանի հատվածն այսօր փակ էր:

Ճանապարհը փակել էին անցած տարվա հուլիսին այրվածքների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները: Նրանք պահանջում էին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ժամանի և պատասխան տա:

Այսօր Պալյան Պողոսյանը պետք է զորացրվեր: Չնայած շուրջ 7 ամիս անցել է՝ հարազատները նախաքննությունից նորություն չունեն:

Զինվորն այրվածքներն ստացել էր վառարանի կայծից առաջացած հրդեհի պատճառով:

Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ չեն բացի ճանապարհը, մինչև չժամանի նախարարը: Այդուհանդերձ, կեսօրից քիչ անց նրանք բացեցին ճանապարհը՝ հայտնելով, որ պաշտպանության նախարարի հետ զրուցելու են հեռախոսով:

XS
SM
MD
LG