Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջել է Վահե Նիկոյանից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը


Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանից պահանջել է 2012 թվականից 6 տարի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահե Նիկոյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։

Ըստ դատախազության՝ խոսքը Երևանում գտնվող երեք անշարժ գույքի, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 մլն 750 հազար դրամ, մեկ շարժական գույքի, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարների, ինչպես նաև 19 մլն 786 հազար 303 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ և 8 մլն 258 հազար 347 դրամի չափով գումարի մասին է։

Գլխավոր դատախազությունը նշում է, որ սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 28-րդ հայցադիմումն է։

Երևանի նախկին փոխքաղաքապետը 2022 թվականի դեկտեմբերին ձերբակալվել, ապա օրեր անց ազատ էր արձակվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն նշել էր, որ Նիկոյանն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, արդյունքում չմատուցված ծառայությունների համար Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է 3 մլրդ դրամ։

XS
SM
MD
LG