Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր


Ֆրանսիայի նախագահը և Հայաստանի վարչապետը
Ֆրանսիայի նախագահը և Հայաստանի վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:

Համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ:

Փաշինյանն արդեն մի քանի հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ:

Մակրոնն ու Փաշինյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

Կառավարությունից հայտնում են, որ Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ նրանք կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

Հայաստանի վարչապետը Մյունխենում հանդիպել է նաև Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG