Մատչելիության հղումներ

Լեհաստանը ժամանակավոր արգելապատնեշ կկառուցի Կալինինգրադի հետ սահմանին


Լեհաստանի սահմանը Լիտվայի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ, արխիվ
Լեհաստանի սահմանը Լիտվայի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ, արխիվ

Լեհաստանը ժամանակավոր արգելապատնեշ կկառուցի Կալինինգրադի ռուսական էքսկլավի հետ 210-կիլոմետրանոց սահմանի երկայնքով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ Վարշավան պնդել էր, թե Ռուսաստանը մտադիր է միգրանտների ճգնաժամ հրահրել սահմաններին՝ պայմաններ է ստեղծում ասիացի և աֆրիկացի միգրանտների անօրինական հատման համար:

Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Մարիուշ Բլաշչակի խոսքով՝ արգելապատնեշի կառուցումը պետք է ավարտվի մինչև 2023 թվականի դեկտեմբեր։

Լեհաստանի սահմանապահ գործակալության ներկայացուցիչ Կոնրադ Շվեդը Associated Press-ի հետ զրույցում նշել է, որ սահմանային պատնեշը բաղկացած կլինի էլեկտրական ցանկապատից: Մինչ այդ սահմանը հսկվում է պարեկների կողմից:

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել պատնեշ կառուցելու Լեհաստանի պլանները: «Դա լեհերի գործն է, պետք է հարցնել լեհերին», - արձագանքել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Անցած տարի Եվրամիության անդամ Լեհաստանն աննախադեպ ճգնաժամի էր բախվել՝ մյուս հարևան Բելառուսի տարածքից միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Լեհաստանը և ԵՄ ղեկավարությունը տեղի ունեցածում մեղադրում են Լուկաշենկոյի վարչակազմին՝ պնդելով, թե այդ քայլերով նա փորձում էր Եվրամիության տարածքում քաոս և պառակտում ստեղծել:

XS
SM
MD
LG