Դելին մտադիր է եռապատկել սպառազինության արտահանման ծավալները՝ 2024-2025 թվականներին դրանք հասցնելով 5 միլիարդ դոլարի՝ ներկայիս 1,5 միլիարդի դիմաց, այսօր հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Հնդկաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունը հնչել է Բենգալուրու քաղաքում մեկնարկած հնգօրյա Аеro India ավիացիոն շոուի ընթացքում։
Մոդիի խոսքով՝ Հնդկաստանը, որ տասնամյակներ շարունակ համարվում էր սպառազինության ներկրման համաշխարհային առաջատարներից մեկը, այժմ զենք և պաշտպանական նշանակության սարքավորումներ է արտահանում աշխարհի ավելի քան 75 պետություններ։