Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը այսօր առավոտյան «Ազատությանը» փոխանցեց, որ Թուրքիային և Սիրիային օգնություն ցուցաբերելու հետ կապված դեռ որևէ որոշում չի կայացվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ցավակցություն հայտնեց Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել:
Երեկ վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհվել է ավելի քան 4,5 հազար, վիրավորվել՝ 17 հազար մարդ, ավերվել են հազարավոր շինություններ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Թուրքիայում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարված: