ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ։ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքի մամլո ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են «մի շարք միջազգային հարցեր, մտքեր փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով իրավիճակի շուրջ»։
«Շեշտը դրվել է ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացման և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում նաև նշվում է, որ Պատրուշևն ու Տասմագամբետովը մեծ ուշադրություն են հատկացրել, մասնավորապես, կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմիններից կազմված համակարգող խորհրդի գործունեության կազմակերպմանը: