Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յոավ Գալանտի միջև այսօր հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խստորեն դատապարտել են կատարված ահաբեկչական գործողությունները, քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները», - ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Իր հերթին, Գալանտը, նշելով, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա, գոհունակություն է հայտնել հաստատված երկկողմ համագործակցության կապակցությամբ։
Հեռախոսազրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ։