Մատչելիության հղումներ

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ Արցախից տեղափոխվել է Հայաստան


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ այսօր 19 մարդ Լաչինի միջանցքով Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար, «Ազատությանը» հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

Հունվարի 27-ին էլ Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ արցախցի 15 երեխաներ էին Հայաստանից մեկնել Ստեփանակերտ՝ հասել իրենց ընտանիքներին։ Տասն օր առաջ էլ երեխաների մի խումբ էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել Արցախ՝ աղմկահարույց միջադեպով․ ճանապարհը փակած ադրբեջանցիները կանգնեցրել էին մեքենաները, փակ դեմքերով ներս մտել, նկարահանում արել, երեխաները սարսափել էին։ Այս անգամ փոքրիկներն Արցախ էին հասել առանց միջադեպի։

Արդեն 50 օր է, Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Միջանցքի շրջափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ ակամա հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում՝ զրկված լինելով իրենց տներ վերադառնալու հնարավորությունից։

XS
SM
MD
LG