Մատչելիության հղումներ

Արցախից ևս երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան


Արցախից ևս երեք հիվանդներ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Ըստ հաղորդման՝ «Արևիկ» բուժմիավորումում 9 երեխաներ գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, «Հանրապետական բժշկական կենտրոնում»13 բուժառուներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 52 հիվանդ։

Լաչինի միջանցքը արդեն 47 օր շարունակում է փակ մնալ: Ադրբեջանական կողմը շաբաթ օրն արգելափակել, օրեր անց մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Հունվարի 9-ից էլ վթարված է Հայաստանից մտնող հոսանքի գիծը, ըստ Ստեփանակերտի, ադրբեջանական կողմը չի թողնում այն վերանորոգել։ Արցախում հունվարի 21-ից հովհարային անջատումների նոր ռեժիմ է սահմանվել։

XS
SM
MD
LG