Աշխարհի տասնյակ քաղաքներում այս օրերին ակցիաներ են անցկացվում՝ ի պաշտպանություն կալանավորված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի և այլ ռուս քաղբանտարկյալների։
Ակցիաները Ռուսաստանի դեսպանատների դիմաց են տեղի ունենում կամ քաղաքների կենտրոնական հրապարակներում։ Դրանց մասնակիցները՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ, հանդես են գալիս նաև պատերազմի դեմ և ի պաշտպանություն Ուկրաինայի կարգախոսներով։
Հունվարի 17-ին լրացել է Ռուսաստան վերադառնալուց հետո Նավալնիի կալանավորման երկու տարին։ Այդ ժամանակվանից ընդդիմադիր գործիչը բանտարկված է, նա խիստ ռեժիմի գաղութ է։ Նավալնին և նրա կողմնակիցները քրեական հետապնդումը համարում են քաղաքական: