Մատչելիության հղումներ

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանին մեղադրում է ռասայական խտրականության համար


 Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան, արխիվ
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան, արխիվ

Հայաստանը Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման գործով հուշագիր:

Ինչպես Թվիթերում գրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաթուղթը մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի կողմից այդ կոնվենցիայի՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները: Այլ մանրամասներ պաշտոնյան չի նշել:

Կիրակոսյանի գրառումը հաջորդում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, ըստ որի՝ Բաքուն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր է ներկայացրել:

XS
SM
MD
LG