Մատչելիության հղումներ

Շվեդիայի ՊՆ-ն ակնկալում է Թուրքիայի հետ երկխոսության շարունակություն՝ չնայած այցի չեղարկմանը


Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Յոնսոնը Անկարայի կողմից իր այցը չեղարկելուց հետո հայտնել է, որ ակնկալում է շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ:

«Երեկ ես հանդիպել եմ իմ թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ Գերմանիայի Ռամշտեյն քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազայում»,- գրել է նախարարը Թվիթերում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են Շվեդիայի համար, որն «անհամբեր սպասում է» անվտանգության և պաշտպանության ոլորտում նրա հետ երկխոսության շարունակմանը։

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր հունվարի 27-ին Ջոնսոնի այցը չեղարկելու մասին՝ այն անվանելով անիմաստ։

Նախատեսվում էր, որ Շվեդիայի պաշտպանության նախարարը Անկարա կատարելիք այցի ընթացքում քննարկելու է իր երկրի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը, որն այս պահին արգելափակված է Թուրքիայի կողմից։

Ստոկհոլմի և Անկարայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Շվեդիայում բնակվող քրդերը բողոքի ակցիա կազմակերպեցին՝ Թուրքիայի նախագահին պատկերող խրտվիլակը գլխիվայր կախելով շվեդական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սյուներից մեկից։

XS
SM
MD
LG