Մատչելիության հղումներ

Շվեդիայի պաշտպանության նախարարը մտադիր է հաջորդ շաբաթ մեկնել Անկարա


Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնը մտադիր է հաջորդ շաբաթ մեկնել Անկարա, այս մասին տեղեկացնում է շվեդական ռազմական գերատեսչությունը։ Ջոնսոնի այցի օրակարգում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցելու հարցով Անկարայի համաձայնությունը ստանալու հարցն է։

Ռուսաստանի հարևաններ Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու գործընթաց են սկսել Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։ Սկանդինավյան զույգի անդամակցության հայտը հաստատել են դաշինքի 30 անդամներից 28-ը։ Հունգարիայի խորհրդարանը խոստանում է փաստաթուղթը վավերացնել առաջիկա շաբաթներին, Թուրքիան մինչդեռ նույնը անել չի շտապում` առաջ քաշելով մի շարք պահանջներ։

Անկարան պնդում է, որ Ստոկհոլմը պետք է ավելի կոշտ քայլեր ձեռնարկի Շվեդիայում ապաստան խնդրած էրդողանի վարչակազմի ընդդիմախոսների նկատմամբ։ Անցած օրերին էլ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան և Շվեդիան պետք է 130 ահաբեկիչ արտահանձնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG