Մատչելիության հղումներ

Թուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Անկարա


Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արխիվ
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արխիվ

Թուրքական իշխանությունները չեղարկել են Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Յոնսոնի՝ հունվարի 27-ին ծրագրված այցը Անկարա, գերմանական Ռամշտայնում լրագրողներին է հայտնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցող Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մենք հետևում էինք այն գործընթացներին, որ ծավալվում էին այս այցի շուրջ։ Մասնավորաբար մենք տեսանք, որ շվեդական իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին Թուրքիայի և նրա նախագահի դեմ ուղղված թշնամական և զզվելի ակցիաներին։ Նման իրավիճակում Շվեդիայի Պաշտպանության նախարար Պալ Յոնսոնի այցը իմաստազուրկ է դառնում և այլևս որևէ կարևորություն չունի։ Այդ իսկ պատճառով մենք չեղարկեցինք այցը», - հայտարարում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Ստոկհոլմի և Անկարայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Շվեդիայում բնակվող քրդերը բողոքի ակցիա կազմակերպեցին՝ Թուրքիայի նախագահին պատկերող խրտվիլակը գլխիվայր կախելով շվեդական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սյուներից մեկից։

Նախատեսվում էր, որ Շվեդիայի պաշտպանության նախարարը Անկարա կատարելիք այցի ընթացքում քննարկելու է իր երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացը, որն այս պահին արգելափակված է Թուրքիայի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG