Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մոսկվայի կենտրոնում՝ Տետերինսկի նրբանցքում գտնվող շենքի տանիքին տեղակայել են ՀՕՊ համակարգ, հավանաբար՝ Панцирь-С1 տեսակի:
Ռուսական աղբյուրները ենթադրում են, որ դրա նպատակն է կասեցնել ուկրաինական ԱԹՍ-ների հնարավոր գրոհները:
Ավելի վաղ հաղորդվել է Ռուսաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում, այդ թվում՝ «Սոկոլնիկի» և «Լոսինի օստրով» հանրային այգիների տարածքում С-400 տեսակի համակարգեր տեղակայելու մասին:
Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների՝ նմանօրինակ մեկ համակարգ տեղադրվել է նաև Ֆրունզենսկայա ափափողոցում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքի տանիքին: