Մատչելիության հղումներ

Դնեպրում շենքի վրա հրթիռային հարվածի հետևանքով ավերվել է ավելի քան 200 բնակարան


Հունվարի 14-ին Դնեպրում գտնվող բնակելի շենքի վրա հրթիռային հարձակման հետևանքով ավերվել է ավելի քան 200 բնակարան, ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:

Նա հավելել է, որ փլատակների մաքրման աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև հայտնաբերվեն բոլոր մահացածների մարմինները, և դա մեկ օրվա գործ չէ:

Հունվարի 14-ին ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի հերթական զանգվածային գնդակոծության ժամանակ հրթիռներից մեկը հարվածել է Դնեպրում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին՝ ամբողջությամբ փլուզելով դրա հատվածներից մեկը։ 40 մարդ մահացել է, վիրավորվել է 77 բնակիչ, այդ թվում՝ 14 երեխա։

XS
SM
MD
LG