Դնեպրում հունվարի 14-ին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է 21-ի, այդ թվում՝ 15-ամյա աղջիկ: Այս մասին կիրակի առավոտյան հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանային խորհրդի նախագահ Նիկոլայ Լուկաշուկը։
Քաղաքում եռօրյա սուգ է հայտարարել։
Ամբողջ գիշեր շարունակվել է հրթիռի հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերված ինը հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկի փլատակների քանդումը։ Լուկաշուկի խոսքով՝ տուժել է 73 մարդ, այդ թվում՝ 14 երեխա։ Փլատակների տակից դուրս է բերվել մոտ 40 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են։ Ավելի քան 30-ը համարվում են անհետ կորած։
Դնեպրին հարվածը հասցվել է հունվարի 14-ին Ուկրաինայի տարածքի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ: