Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան տեղափոխվեց ևս 3 հիվանդ, այդ թվում՝ 2 ամսական երեխա


Շտապօգնության և Կարմիր Խաչի ավտոմեքենաներն անցնում են Լաչինի միջանցքով, 19-ը դեկտեմբերի, 2022թ.
Շտապօգնության և Կարմիր Խաչի ավտոմեքենաներն անցնում են Լաչինի միջանցքով, 19-ը դեկտեմբերի, 2022թ.

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից Հայաստան են տեղափոխվել ևս երեք հիվանդներ, ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել 2 ամսական «Դաունի համախտանիշով» երեխա, «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիա» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով չափահաս բուժառուներ։

27-րդ օրն է, ինչ որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ արգելափակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Այս ընթացքում Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ:

XS
SM
MD
LG