Մատչելիության հղումներ

Առանց հիջաբի միջազգային մրցաշարին մասնակցած իրանցի շախմատիստը հայրենիք չի վերադարձել


Իրանցի շախմատիստ Սառա Խադեմը միջազգային մրցաշարից հետո հայրենիք վերադառնալու փոխարեն այսօր ժամանել է Իսպանիա։ Նրա մերձավորներից մեկի խոսքով՝ մի քանի հեռախոսազանգերով նրան զգուշացրել են, սպառնացել են չվերադառնալ Իրան, քանի որ միջազգային մրցաշարին նա մասնակցել է առանց գլխաշոր կրելու՝ այդպիսով խախտելով իրանցի կանանց համար սահմանված պարտադիր դրեսկոդը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանում սպառնալիքներ են ստացել նաև նրա ծնողներն ու հարազատները։

25-ամյա Սառա Խադեմը, ով հայտի է նաև Սարասադատ Խադեմալշարիե անունով, մասնակցել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված ՖԻԴԵ-ի արագ շախմատի միջազգային մրցաշարին։

Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից, երբ գլխաշորը պատշաճ չկրելու մեդադրանքով անցած սեպտեմբերին բերման ենթարկված 22-ամյա Մահսա Ամինին մահացավ ոստիկանական բաժանմունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG