Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Ուկրաինան կհաղթի և կվերականգնի ավերված բնակավայրերը, տնտեսությունն ու ենթակառուցվածքը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ամենամյա ուղերձը խորհրդարանին, Կիև, 28 դեկտեմբերի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ամենամյա ուղերձը խորհրդարանին, Կիև, 28 դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Գերագույն ռադայի դռնփակ նիստում հանդես է եկել տարեկան ուղերձով:

Նա օրենսդիրներին կոչ է արել ռուսական ագրեսիայի դեմ պայքարել միասնականության ոգով: Նա ասել է, թե Ուկրաինան դարձել է համաշխարհային լիդեր:

«Ուզում եմ բոլորս միասին շնորհակալություն հայտնենք մեր զինվորներին»,- ասել է նախագահը:

44-ամյա ղեկավարի ուղերձի ավարտական մասն ամբողջությամբ նվիրված է եղել պատերազմին, որն արդեն թևակոխել է 11-րդ ամիսը:

Նա ասել է, որ այդ ընթացքում Ուկրաինան ոչ միայն տարածքներ է ազատագրել, այլև կարողացել է տուն վերադարձնել 1456 ռազմագերիների:

Զելենսկին ասել է, թե ուկրաինացիների պայքարը Եվրոպայի համար դարձել է խաղաղության և ազատության համար պայքարի խորհրդանիշ:

Նա վստահեցրել է, որ Ուկրաինան կհաղթի և պատերազմից հետո կվերականգնի ավերված բնակավայրերը, տնտեսությունը և ենթակառուցվածքը:

XS
SM
MD
LG