Մատչելիության հղումներ

Կիևը նոր տվյալներ է հրապարակել գերեվարված կամ անհետ կորած ուկրաինացի զինծառայողների քանակի մասին


Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ալենա Վերբիցկայան հայտնել է, որ այս պահի դրությամբ շուրջ 3 հազար 400 ուկրաինացի զինծառայող գտնվում է ռուսական գերության մեջ, իսկ 15 հազարը համարվում են անհետ կորած։

«Ինչ է պատահել նրանց հետ՝ մենք չգիտենք։ Հնարավոր է նրանք նույնպես գերեվարվածների թվում են, հնարավոր է նրանք վաղուց սպանված են», - ասել է նա, նշելովմ որ նման անորոշությունը անտանելի է նրանց հարազատների համար։

Վերբիցկայան դժգոհել է, որ Ռուսաստանը չի թույլատրում Կարմիր խաչի մարդասիրական առաքելության մուտքը ճամբարներ, որտեղ պահվում են ուկրաինացի ռազմագերիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG