Մատչելիության հղումներ

Իլոն Մասքը դարձավ առաջին մարդը, ով մեկ տարում կորցրեց 200 մլրդ դոլար


Մեծահարուստ Իլոն Մասք, արխիվ
Մեծահարուստ Իլոն Մասք, արխիվ

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ անցած տարեվերջից մինչև 2002 թվականի տարեվերջ ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասքի ֆինանսական կարողությունը նվազել է ավելի քան 200 միլիարդ դոլարով:

2021 թվականի նոյեմբերի դրությամբ Մասքի կարողությունը գնահատվել է 340 միլիարդ դոլար, սակայն էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության բաժնետոմսերի կտրուկ արժեզրկումից և Twitter ընկերության համար 44 միլիարդ դոլար վճարելուց հետո կարողությունը գնահատվում է 137 միլիարդ:

Այդպիսով, Իլոն Մասքը դարձավ աշխարհի պատմության ընթացքում առաջին մարդը, ով մեկ տարում կորցրեց 200 միլիարդ դոլար:

Մասքն այսօրվա դրությամբ ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղում է: Առաջինը զբաղեցնում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների միության նախագահ, ֆրանսիացի մեծահարուստ Բեռնար Առնոն, որի կարողությունը մոտ 162 միլիարդ դոլար է:

XS
SM
MD
LG