Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ցանկացած խաղաղ պլան պետք է  հաշվի  առնի Ռուսաստանի կազմ մուտք գործած նոր տարածքների առկայությունը»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ցանկացած խաղաղ պլան պետք է հաշվի առնի Ռուսաստանի կազմ մուտք գործած նոր տարածքների առկայությունը», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ խաղաղ կարգավորման որևէ ծրագիր գոյություն չունի», - նշել է Պեսկովը՝ պնդելով, որ խաղաղ համաձայնագրի ցանկացած նախագիծ, որը կշրջանցի չորս նոր ռուսական տարածաշրջանների մուտքը Դաշնության կազմ, «ընդունելի լինել չի կարող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG