Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ցավակցություն է հայտնել Դոնեցկի հրետակոծման հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին և ապաքինում է մաղթել հիվանդանոցներ փոխադրված վիրավորներին:
Հրետակոծության հետևանքով տուժածների թվում է նաև «Ռոսկոսմոս»-ի նախկին տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:
«Չինովնիկները մեկնում են Ռուսաստանի նոր սուբյեկտներ: Նրանք կշարունակեն այցերը՝ չնայած առկա սպառնալիքներին», - ասել է Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, ռուսաստանցի պաշտոնյաները պարտավոր են մեկնել վերջերս Դաշնության մաս հռչակված նոր շրջաններ:
«Վտանգները չեն խանգարի կատարել պարտավորությունները բոլոր նրանց, ովքեր սրտի կանչով են մեկնում այնտեղ», - ասել է Կրեմլի խոսնակը:
Կիևը և միջազգային հանրության գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին: