«Աստանան չի միանում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, սակայն ելնում է այն սկզբունքից, որ որևէ ընկերության չի կարելի թույլատրել շրջանցել դրանք», - ճապոնական NHK հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Մուխթար Տլեուբերդին։
Դրա հետ մեկտեղ ղազախական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ իր երկիրը շարունակում է սերտ տնտեսական կապեր պահպանել Ռուսաստանի հետ և Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները «բացասաբար են ազդում Ղազախստանի տնտեսության վրա»։
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ Տլեուբերդին նշել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մշտական կապ է պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի նախագահների հետ։