Մատչելիության հղումներ

Պուտինը Տոկաևին առաջարկել է ստեղծել ռուս-ղազախա-ուզբեկական եռամիություն


Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Մոսկվա, 28-ը նոյեմբերի, 2022թ.
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Մոսկվա, 28-ը նոյեմբերի, 2022թ.

Ղազախստանի վերընտրված նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնամուտից հետո առաջին արտասահմանյան այցով մեկնել է Մոսկվա, որտեղ Կրեմլում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հանդիպել է նաև վարչապետ Միխայիլ Միշուստինին:

Նրա հետ զրույցում Տոկաևն ասել է, թե Պուտինն առաջարկել է ստեղծել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի եռամիություն, որն ի շարս այլ հարցերի կզբաղվի նաև գազի ոլորտի կարգավորմամբ:

Տոկաևը նշել է, թե հավանություն է տալիս գաղափարին, ավելացնելով, որ այդ նախաձեռնության իրականացումը կպահանջի նոր քննարկումներ և նույնիսկ բանակցություններ:

«Այստեղ ոչ մի դրամատիզմ չկա, քիչ առաջ ասացի Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ այդ հարցերը քննարկում են պահանջում: Դրանք աշխատանքային հարցեր են»,- ասել է Տոկաևը:

Նրա փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, թե պատրաստվում է խնդիրը քննարկելու համար զանգահարել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին:

«Մենք էլ պետք է խորանանք այդ թեմայի մեջ, գոնե ինձ է պետք, էլ չեմ խոսում մեր մասնագետների մասին, որ համաձայնության հասնենք, ինչո՞ւ չէ», - ասել է Տոկաևը:

Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններում վերջին ամիսներին որոշակի սառնություն է առաջացել այն բանից գետո, երբ Տոկաևը հստակ ասել է, որ Աստանան մտադիր չէ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» անկախությունը:

XS
SM
MD
LG