Ղազախստանի ոստիկանությունը փնտրում է Աստանայում Ուկրաինայի դեսպանատան շենքում «պայթուցիկ սարքի տեղադրման մասին» հայտնած նամակի հեղինակներին, հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսը դիմել է ոստիկանություն և հայտնել շենքի ականապատման վերաբերյալ նամակ ստանալու մասին:
Ստուգման ընթացքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, դեպքը տեղի է ունեցել առանց տարհանման, սպառնալիքը վերացվել է, ասվում է տեղեկատվության մեջ։
Ներկա պահին ոստիկանությունը որոնում է ներգրավվածներին, հավելել են վարչությունից։
Նոյեմբերի 30-ին Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան տարածքում պայթել էր փոստով ստացված մի նամակ: Դեսպանական աշխատողը թեթև վնասվածք էր ստացել: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան կարգադրել էր բոլոր ուկրաինական դեսպանատներում խստացնել հսկողությունը և ստացվող նամակներն ու ծանրոցները պարտադիր զննել հատուկ սարքերով: