Մատչելիության հղումներ

Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարար


Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարար։ Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Մինասյանն, որ արդարադատության նախարարի տեղակալն էր, պաշտոնից ազատվեց վարչապետի երեկվա որոշմամբ:

Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատվել էր այս տարվա հոկտեմբերի սկզբին, ապա ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, նրան առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Մեկ օր անց, խորհրդում կայացած գաղտնի քվեարկությամբ, Անդրեասյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ:

XS
SM
MD
LG