Բաքվի վերաքննիչ դատարանի շենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկում բողոքի ակցիայի «պոտենցիալ» մասնակիցների, որոնք մոտենում են Բախտիյար Հաջիևին աջակցություն հայտնելու նպատակով։
Ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևը ձերբակալվել է դեկտեմբերի 9-ին՝ խուլիգանության և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով։ Նույն օրը դատարանը նրան մեկ ամիս 20 օր կալանելու որոշում է կայացրել։ Նրա պաշտպանները բողոքարկել են դատարանի վճիռը, իսկ նա հացադուլ է հայտարարել։
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց պաշտպանների հայցադիմումը։ Բախտիյար Հաջիևը կմնա կալանքի տակ։
ԱՄՆ պետդեպարտամենտը դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Բախտիյար Հաջիևին։