«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի արգելափակած Լաչինի միջանցքի անմիջապես և առանց նախապայմանների բացման հարցում միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսը», - Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարը:
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի», - պնդում է Արարատ Միրզոյանը:
Նույն սոցցանցում մեկ այլ գրառմամբ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտում է, որ «Հայաստանը գնահատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների արդարացի և սկզբունքային կեցվածքը»: