Մատչելիության հղումներ

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է


Արցախի գազամատակարարումը վերականգնվել է: Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

Վարդանյանն ընդգծեց, որ «հարևան պետությունը» գազամատակարարումը վերականգնել է առանց «որևէ նախապայմանի, առանց որևէ մեր կողմից զիջումների»:

Պետնախարարն ասաց նաև, որ հնարավոր է՝ այսօր բացվի նաև Լաչինի միջանցքը. - «Դա իրենց որոշումն է, դա իրենք են որոշել, որովհետև զգացել են, որ իրենք ինչ սխալ են արել, որովհետև և՛ ներսում, և՛ դրսում իրենք ընկել են ուժեղ ճնշման տակ»:

Արդեն հինգերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը։

Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Դեկտեմբերի 13-ին երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG