Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խափանումը լուրջ հումանիտար ռիսկեր են պարունակում. Բրիտանիայի նախարար


Ավտոմեքենաները Լաչինի փակված միջանցքում, 13-ը դեկտեմբերի, 2022թ.
Ավտոմեքենաները Լաչինի փակված միջանցքում, 13-ը դեկտեմբերի, 2022թ.

«Միացյալ Թագավորությունն ակնկալում է, որ Ադրբեջանը և Հայաստանը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները. տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով», - հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին:

«Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խափանումը լուրջ հումանիտար ռիսկեր են պարունակում», ընդգծել է բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը Թվիթերի իր էջում:

Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Դեկտեմբերի 13-ին երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ շեշտելով՝ «եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։
XS
SM
MD
LG