Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում դադարեցրել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած ընդդիմադիր 4 պատգամավորների լիազորությունները և մանդատները տրամադրել է նոր պատգամավորներին:
Մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։
Այդպիսով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի լիազորությունները ԱԺ նախագահի կարգադրությամբ դադարել են, և նրանց մանդատները ԿԸՀ արձանագրությամբ համապատասխանաբար տրամադրվել են Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։